Ոստիկանությունը ձերբակալել է երեք անձի՝ դիտավորյալ ծանր մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանքով
ՆԳՆ Քվեմո Քարթլիի ոստիկանության դեպարտամենտի Մառնեուլիի շրջանային բաժնի աշխատակիցները, ձեռնարկված հետապնդման և քննչական գործողությունների արդյունքում, ձերբակալել են երեք անձի՝ խմբակային բռնության և դիտավորյալ ծանր մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանքով. 2000 թվականին ծնված Ն.Ա.-ին, 1994 թվականին ծնված Ա.Ա.-ին և 1982 թվականին ծնված Շ.Կ.-ին: Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն։
«Հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալները խմբակային բռնաբարության են ենթարկել Զ.Ջ.-ին Քվեմո Քարթլիի շրջանում: Բացի այդ, Ն. Ա.-ն սառը զենքով վերք է հասցրել Զ.Ջ.-ին որովայնի շրջանում: Վիրավոր դեռահասը տեղափոխվել է կլինիկա՝ համապատասխան բժշկական օգնություն ստանալու համար:
Իրավապահ մարմինները ձերբակալել են Ն.Ա.-ին՝ դիտավորյալ ծանր մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանքով, իսկ Ա.Ա.-ին և Շ.Կ.-ին՝ խմբակային բռնության մեղադրանքով: Իրավապահ մարմինները որպես ապացույց առգրավել են հանցագործության զենքը՝ դանակ:
Հետաքննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 117-րդ և 126-րդ հոդվածներով:
Հանցագործությունը պատժվում է մինչև 7 տարի ազատազրկմամբ», – ասվում է ՆԳՆ տեղեկատվության մեջ: