Ոստիկանների վրա հարձակման մեջ մեղադրյալների մերձավորները Ուրեկիում, մի քանի րոպեով փակել են կենտրոնական մայրուղին

Ոստիկանության վրա հարձակման մեջ մեղադրվող անձանց հարազատները մի քանի րոպեով փակել են Ուրեկիի կենտրոնական մայրուղին: Նրանք պահանջում էին անհապաղ ազատ արձակել ձերբակալվածներին:

Ոստիկանությունը կենտրոնացված էր տեղում: Ցույցին փոքր առճակատում տեղի ունեցավ իրավապահների ու մեղադրյալների հարազատների միջև:

Օզուրգեթիի շրջանային դատարանը, Ուրեկիում ոստիկանների վրա հարձակման մեջ մեղադրվող անձանց որպես խափանման միջոց սահմանել է բանտարկում:

Ներքին գործերի նախարարությունը հունիսի 25-ին, Գուրիայում բերման է ենթարկել 13 մարդու ՝ ոստիկանության աշխատակիցների վրա հարձակման մեղադրանքով: Դատախազությունը ծանրացրել է բոլոր տասներեք ձերբակալվածներին առաջադրված մեղադրանքները և նրանց մեղադրել Քրեական Օրենսգրքի 353-րդ հոդվածի երկրորդ մասով, որը նախատեսում է ազատազրկում յոթից 11 տարի ժամկետով: