Որտեղ Վրաստանն է պատվավոր հյուրի կարգավիճակում, հենց այնտեղ է Եվրամիության տեղը. Ֆեդերիկա Մոգերինի
Որտեղ Վրաստանն է պատվավոր հյուրի կարգավիճակում, հենց այնտեղ է Եվրամիության տեղը. Ֆեդերիկա Մոգերինի

Որտեղ Վրաստանն է պատվավոր հյուրի կարգավիճակում, հենց այնտեղ է Եվրամիության տեղը,- այս մասին հայտարարել է արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերում Եվրամիության գերագույն ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին՝ Ֆրանկֆուրտի գրքի շուկայի բացմանը խոսքով ելույթ ունենալիս:

Ֆեդերիկա Մոգերինին նշել է, որ իր համար մեծ պատիվ է բացել Ֆրանկֆուրտի գրքի 70-րդ ցուցահանդեսը:

«Ցանկանում եմ լինել շատ անկեղծ: Միշտ այդպիսին եմ, սակայն այսօր հատկապես, քանի որ ուզում եմ ձեզ վստահել իմ սրտի խոսքը: Երբ ստացա հրավեր, մտածեցի, թե որքան մեծ պատիվ է ինձ շնորհել ճակատագիրը: Սակայն այնուհետև մտածեցի, թե ինչու ես և ի պատասխան գտա երկու պատճառ: Երկուսն էլ ակնհայտ են: Առաջինը այն է, որ որտեղ Վրաստանն է պատվավոր հյուրի կարգավիճակում, հենց այնտեղ է Եվրամիության տեղը:

Երկրորդն այն է, որ որտեղ տոնում են մարդու իրավունքները, պաշտպանում դրանք, հենց այտեղ պետք է լինի Եվրամիությունը»,- հայտարարել է Ֆեդերիկա Մոգերինին: