Վրաստանի ռեգբիի միությունը հրապարակել է շատ հաճելի տեղեկատվություն. Պաշտոնապես հաստատվել է, որ Վրաստանի հավաքականը նոյեմբերին մասնակցելու է 8 ազգերի մրցաշարին.
«Ցանկանում ենք շնորհավորել վրացական ռեգբիի և սպորտի սիրահարներին, հասարակության լայն շերտերին. Բուռն բանակցությունների արդյունքում վերջապես որոշվեց, որ մեր ռեգբիի ազգային հավաքականը նոյեմբերի երկրորդ կեսին կմասնակցի «Աշնանային ազգերի գավաթ 2020» խաղարկությանը, որտեղ նրանք պատիվ կունենան խաղալու այնպիսի համաշխարհային ռեգբիի գրանդերի հետ, ինչպիսիք են՝ Անգլիան, Իռլանդիան, Ուելսը և այլն:
Այն ժամանակ, երբ կորոնավիրուսի համավարակի պատճառով, որը բազմաթիվ խնդիրներ է առաջացրել ամբողջ աշխարհում, այդ թվում սպորտին և, մասնավորապես ռեգբիին, գրեթե բոլոր միջազգային մրցաշարերը և ստուգողական հանդիպումները չեղյալ են հայտարարվել, նույնիսկ շատ երկրների առաջնություններ չեն մեկնարկել, Վրաստանին հրավիրել են մասնակցելու նման մրցաշարի: Այսօր իրականացել է վրացական ռեգբիի համայնքի շատ սերունդների և երկրպագուների երազանքը, գնահատվել է բոլոր սերունդների խաղացողների, մարզիչների և մասնագետների անձնվեր աշխատանքը և նվիրվածությունը:
Վրաստանը հնարավորություն ստացավ մասնակցելու այս մրցաշարին այն բանից հետո, երբ Ճապոնիան հրաժարվեց գալ Եվրոպա, կորոնավիրուսի խնդիրների պատճառով: «6 Ազգերի» ղեկավարները թափուր տեղի համար բավականաչափ ընտրություն ունեին: Սակայն վերջնական ընտրությունը կատարվեց Վրաստանի վրա, որի համար մենք շատ շնորհակալ ենք «6 Ազգերի»միությանը: Շնորհակալություն նաև համաշխարհային ռեգբիին Վրաստանին աջակցելու համար»,-ասված է Վրաստանի ռեգբիի միության հայտարարության մեջ: