Որոշ անձինք փորձում են քաղաքականորեն շահարկել Դիդի Դիղոմիում տեղի ունեցած ողբերգությունը. Կախա Կալաձե
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարում է, որ որոշ անձինք փորձում են քաղաքականորեն շահարկել Դիդի Դիղոմիում տեղի ունեցած ողբերգությունը:
Կախա Կալաձեն Դիդի Դիղոմիում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ խոսել է այսօրվա մամլո ասուլիսին և նշել, որ որոշ խմբեր ձգտում են մոլորեցնել հանրությանը և տարածել կեղծ տեղեկություն:
Դրա հետ մեկտեղ, քաղաքապետարանն այդ անձանց հնարավորություն չի տա բնակչությանը մոլորեցնել և ամեն բան կանի, որպեսզի հանրությունն իմանա ճշմարտությունը:
Այս համատեքստում Կախա Կալաձեն արձագանքել է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակված սյուժեին:
«Հեռարձակվեց սյուժե, որում տեղի ունեցած ողբերգությունը կապվել է շենքերի շահագործման հարցի, իբր կոռուպցիոն սխեմայի հետ»,- հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ:
Ինչպես մեկնաբանել է Կախա Կալաձեն, շենքում բնական գազի ցանցերի անվտանգությունը շահագործման հետ առնչություն չունի: