Որևէ փոխզիջման մասին խոսելն դեռ վաղ է, փաստ է, այս հանդիպմամբ ոչինչ չի ավարտվելու, հուսով եմ դրա պատրանքը ոչ մեկ չունի. Գիորգի Վաշաձե

11:47, 07.12.2020

Որևէ փոխզիջման մասին խոսելն դեռ վաղ է, փաստ է, այս հանդիպմամբ ոչինչ չի ավարտվելու, հուսով եմ դրա պատրանքը ոչ մեկ չունի,- այս մասին հայտարարել է «Ռազմավարություն Աղմաշենեբելի» կուսակցության առաջնորդ, Գիորգի Վաշաձեն:

Ինչպես նշել է Գիորգի Վաշաձեն, դեսպանների հետ այսօրվա հանդիպմանը կքննարկվեն տարբեր հարցեր:

«Ամեն ինչ կպատմենք ձեց, երբ դուրս կգանք հանդիպումից, ամեն ինչ կախված է այսօրվա հանդիպումից: Մենք կխոսենք շատ հարցերի շուրջ, սակայն ցանկացած փոխզիջման գնալը դեռ վաղ է, փաստ է, որ այս հանդիպմամբ ոչինչ չի ավարտվի: Հուսով եմ, ոչ ոք չունի այս պատրանքը»,- հայտարարել է Գիորգի Վաշաձեն:

Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանի նստավայրում ընթանում է բանակցությունների երրորդ փուլը: Ընդդիմության և «Վրացական երազանքի» ներկայացուցիչները հանդիպում են ունենում դեսպանների հետ:

Նմանատիպ