Որ կուսակցությունը քանի մանդատ ունի այս պահին. Վրաստանի խորհրդարան
Համամասնական ընտրությունների արդյունքների համաձայն, «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստանն» ունի 48,22 տոկոս, ինչը ենթադրում է 61 տեղ: Դրան գումարվել է 13 մեծամասնական մանդատ: Արդյունքում, ներկայումս «Վրացական երազանքն» ունի 74 տեղ:
«Միասնական ազգային շարժում. ուժը միասնության մեջ է» ստացել է 27,18 տոկոս և խորհրդարանում ունի 35 տեղ:
«Բաքրաձե-Ուգուլավա-Բոկերիա – Եվրոպական Վրաստանն» ունի 3,79 տոկոս, ինչը ենթադրում է օրենսդիր մարմնում հինգ մանդատ:
«Գիորգի Վաշաձե. Ռազմավարություն Աղմաշենեբելի» ընտրական բլոկն ունի 3,15 տոկոս, ինչը հավասար է չորս մանդատի: Նույնքան տեղեր պատկանում է «Լելոյին», որը ստացել է 3,15 տոկոս: «Դավիթ Թարխան-Մուրավի – Իրմա Ինաշվիլի Վարստանի հայրենասերների դաշինք» կուսակցությունը նույնպես կունենա չորս տեղ, կուսակցությունը ստացել է ձայների 3,14 տոկոսը:
«Գիրչին» նույնպես ունի չորս մանդատ, որը ստացել է 2,89 տոկոս:
«Ալեկո Էլիսաշվիլի – Մոքալաքեեբի» կուսակցությունն ունի 1,33 տոկոս: Դա նշանակում է երկու տեղ խորհրդարանում: Վրաստանի լեյբորիստական կուսակցությունն ունի մեկ տոկոս, ինչը հավասար է մեկ մանդատի: