Վոլոդիմիր Զելենսկին Ուկրաինայում պատերազմական դրություն է հայտարարել
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին երկրում ռազմական դրություն է հայտարարել։
«Ուկրաինայի հարգելի քաղաքացիներ, այսօր Վլադիմիր Պուտինը հայտարարեց Դոնբասում հատուկ ռազմական գործողության մեկնարկի մասին։
Ռուսաստանը հարվածներ է հասցրել մեր ռազմական ենթակառուցվածքին»,- ասել է Զելենսկին՝ կոչ անելով քաղաքացիներին մնալ տանը։
Լրատվամիջոցները հայտնում են, որ Ուկրաինայի բազմաթիվ քաղաքներում և բնակավայրերում պայթյուններ և իրականացվում են հրթիռային հարվածներ: