Վոլոդիմիր Զելենսկին Հռոմում հանդիպել է ԱՄՆ փոխնախագահի և պետքարտուղարի հետ

19:51, 18.05.2025

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Հռոմում հանդիպել է ԱՄՆ փոխնախագահի և պետքարտուղարի հետ։ Զելենսկին հանդիպման մասին գրել է սոցիալական ցանցերում։

«Ես լավ հանդիպում ունեցա ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Հռոմում։ Մենք քննարկեցինք Ստամբուլում կայացած բանակցությունները, որտեղ Ռուսաստանը ցածր մակարդակի պատվիրակություն էր ուղարկել, որը կազմված չէր որոշում կայացնողներից։ Ես վերահաստատեցի Ուկրաինայի պատրաստակամությունը իրական դիվանագիտություն վարելու և ընդգծեցի հնարավորինս շուտ լիակատար և անվերապահ հրադադարի կարևորությունը։

Մենք նաև անդրադարձանք Ռուսաստանի դեմ պատժամիջոցների անհրաժեշտությանը, երկկողմ առևտրին, պաշտպանական համագործակցությանը, մարտադաշտում ստեղծված իրավիճակին և նախատեսված գերիների փոխանակմանը։ Ռուսաստանի վրա ճնշումը անհրաժեշտ է մինչև նրանք պատերազմը դադարեցնելու ցանկություն չհայտնեն։

Եվ, իհարկե, մենք խոսեցինք արդար և կայուն խաղաղության հասնելու մեր համատեղ քայլերի մասին։ Շնորհակալություն ամերիկյան ժողովրդին՝ կյանքեր փրկելու գործում ցուցաբերած աջակցության և առաջնորդության համար», – գրել է Վոլոդիմիր Զելենսկին սոցիալական ցանցերում։

Նմանատիպ