Վոլոդիմիր Զելենսկին հրամայել է զինվորականներին ապաօկուպացնել Ուկրաինայի հարավի ափամերձ տարածքները. Ալեքսեյ Ռեզնիկով
Վոլոդիմիր Զելենսկին հրամայել է զինվորականներին ապաօկուպացնել երկրի հարավային ափամերձ տարածքները, դրա համար Ուկրաինան հավաքում է միլիոնանոց մարտական ուժեր, որոնք հագեցած են արևմտյան զենքերով։ Այս մասին, ըստ ուկրաինական լրատվամիջոցների, The Sunday Times-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի պաշտպանության նախարարը։
Նախարարի խոսքով՝ նախագահը բարձրագույն զինվորական ղեկավարությանը հանձնարարել է ժամանակավորապես օկուպացված տարածքների ազատագրման ծրագրեր մշակել, քանի որ դրանք կենսական նշանակություն ունեն երկրի տնտեսության համար։
«Մենք հասկանում ենք, որ դա քաղաքականապես շատ անհրաժեշտ է մեր երկրին։ Նախագահը հանձնարարել է բարձրագույն հրամանատարին մշակել ծրագրեր։ Դրանից հետո Գլխավոր շտաբը կատարում է առաջադրանքը և ասում, որ այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ են «ա», «բ» և «գ», – ասել է նախարարը։
Ռեզնիկովը նշեց նաև, որ նամակներ է ուղարկում գործընկերներին՝ այդպիսով ավարտին հասցնելով իր աշխատանքի մի մասը։ Գեներալները քննարկում են, թե ինչ զինատեսակներ են պետք, որից հետո քաղաքական որոշում է կայացվում։