Բահրեյնի արտաքին գործերի նախարարություն. Իրանի հարձակումը վտանգավոր էսկալացիա է
Screenshot
Բահրեյնը հայտարարել է, որ Իրանը մի քանի բալիստիկ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր է արձակել իր տարածք, ինչը երկրի արտաքին գործերի նախարարությունը անվանել է «վտանգավոր էսկալացիա»։
Նրանց խոսքով, հարձակումը ցույց է տվել Իրանի «ագրեսիվ գործողությունների համակարգված և կրկնվող պրակտիկան» Բահրեյնի ինքնիշխանության, նրա քաղաքացիների և բնակիչների անվտանգության դեմ։
Բահրեյնի ներքին գործերի նախարարությունը նաև հայտարարել է, որ իրանական հարձակումը զգալիորեն վնասել է բնակելի շենքը։ Նախարարությունը հայտարարել է, որ զոհեր չկան։
Կառավարությունը կոչ է արել բնակիչներին մնալ անվտանգ գոտիներում։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը նախկինում հայտարարել էր, որ հարվածներ է հասցրել Քուվեյթում և Բահրեյնում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին՝ ի պատասխան Իրանի տարածքում ԱՄՆ-ի կողմից իրականացված ավիահարվածների։