Վոլոդիմիր Զելենսկին հայտարարում է, որ պատրաստ է Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հետ եռակողմ հանդիպմանը

14:09, 28.05.2025

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարում է, որ պատրաստ է Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հետ եռակողմ հանդիպմանը։ Այս մասին նա խոսել է մեդիայի հետ։ Ուկրաինայի նախագահի խոսքով՝ իր պատրաստակամության մասին բոլոր կողմերը տեղեկացված են։

«Մենք պատրաստ ենք «Թրամփ-Պուտին-ես» ձևաչափին և պատրաստ ենք նաև «Թրամփ-Պուտին», «Թրամփ-Զելենսկի» ձևաչափերին և այնուհետև՝ եռակողմ։ Ես նկատի ունեմ միաժամանակ, այլ ոչ թե առանձին հանդիպումներ», – նշել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը նաև հայտնել է, որ Ուկրաինան պատրաստ է նաև տեխնիկական հանդիպումների ինչպես Վատիկանում, այնպես էլ Շվեյցարիայում։

Զելենսկու խոսքով՝ հանդիպման ձևաչափը կախված է քննարկվելիք հարցերից։ Ինչպես նշել է Ուկրաինայի նախագահը, եթե որևէ հանդիպում վերաբերում է անվտանգության երաշխիքներին, կցանկանար, որ եվրոպացիներն էլ մասնակցեին։

Նմանատիպ