Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ հրաժարական կտա, եթե Ուկրաինան անդամակցի ՆԱՏՕ-ին

11:08, 03.03.2025

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ հրաժարական կտա, եթե Ուկրաինան անդամակցի ՆԱՏՕ-ին։ Այս մասին Զելենսկին հայտարարել է Լոնդոնի օդանավակայանում լրագրողների հետ զրույցում։

Sky News-ի լրագրողի հարցին, թե ինչ է մտածում ընտրությունների անցկացման հեռանկարի մասին, Զելենսկին պատասխանել է, որ ինքը «կփոխեր այն ՆԱՏՕ-ի հետ»։

«Ես արդեն ասել եմ, որ դիտարկում եմ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը: ՆԱՏՕ-ին անդամակցելը նշան կլինի, որ ես կատարել եմ իմ առաքելությունը»,- նշել է Զելենսկին։

Սակայն Զելենսկին ասել է, որ իրեն փոխարինելու համար պարզապես ընտրությունների անցկացումը բավարար չի լինի։

«Ինձ փոխարինելը հեշտ չի լինի, քանի որ միայն ընտրություններ անցկացնելը բավարար չէ: Դուք ստիպված կլինեք կանխել իմ մասնակցությունը, և դա մի փոքր ավելի դժվար կլինի»,- նշել է Զելենսկին։

Նմանատիպ