Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է նոր ուկրաինական պատժամիջոցների մասին
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է նոր ուկրաինական պատժամիջոցների մասին։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի դեմ պատերազմի, ռազմական-արդյունաբերական համալիրում աշխատանքի և քարոզչություն տարածելու համար լրացուցիչ պատժամիջոցներ են սահմանվել ավելի քան 50 անձի նկատմամբ։
Ինչպես բացատրում է Ուկրաինայի նախագահը, ընդլայնված պատժամիջոցային ցուցակում հիմնականում ընդգրկված են ռուսներ, և նրանց անունները Ուկրաինան փոխանցում է իր գործընկերներին՝ Ռուսաստանի վրա համատեղ ճնշում գործադրելու նպատակով։
Նախարարների կաբինետն անցկացրել է նաև նախապատրաստական հանդիպում՝ ուկրաինական պատժամիջոցները Եվրոպական միության պատժամիջոցների հետ համաժամեցնելու համար, և Բրյուսել է ուղարկել իր առաջարկությունները 20-րդ պատժամիջոցային փաթեթի վերաբերյալ, որի վրա աշխատանքը արդեն սկսվել է։