Վոլոդիմիր Զելենսկին գտնվում է Բեռլինում, որտեղ կանցկացնի դիվանագիտական հանդիպումներ
Վոլոդիմիր Զելենսկին գտնվում է Բեռլինում, որտեղ կանցկացնի դիվանագիտական հանդիպումներ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին գտնվում է Բեռլինում, որտեղ կանցկացնի դիվանագիտական հանդիպումներ։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը։

«Կանցլեր Մերցի հետ երկկողմ հանդիպում կկայանա, այնուհետև նրանք կմասնակցեն տեսակոնֆերանսի՝ եվրոպական առաջնորդների, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեի և ԱՄՆ նախագահ Թրամփի հետ», – նշել է Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղարը։

Նիկիֆորովի խոսքով՝ Վոլոդիմիր Զելենսկին նաև կմասնակցի «Կամքի կոալիցիայի» առցանց հանդիպմանը՝ բաց ձևաչափով։

Հանդիպումներից հետո Վոլոդիմիր Զելենսկին և Ֆրիդրիխ Մերցը կարող են համատեղ մամուլի ասուլիս անցկացնել լրատվամիջոցների համար Բեռլինի ժամանակով ժամը 16:00-ին։