Վոլոդիմիր Զելենսկին Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից առաջ հանդիպում է Քիթ Քելլոգի հետ

18:44, 18.08.2025

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից առաջ հանդիպել է ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգի հետ։ Զելենսկու վարչակազմի հաղորդմամբ, հանդիպումը «լավ» է անցել։

Ուկրաինայի նախագահն այժմ հանդիպումներ է անցկացնում եվրոպացի առաջնորդների, այդ թվում՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստաբսի հետ։

Ավելի ուշ Վոլոդիմիր Զելենսկիին կհյուրընկալի Դոնալդ Թրամփը՝ Օվալաձև սենյակում, որտեղ ներկա կլինեն նաև փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հատուկ ներկայացուցիչներ Սթիվ Ուիթոքը և Քիթ Քելլոգը։

Նմանատիպ