Վոլոդիմիր Զելենսկի. Զապորոժյեի ատոմակայանի ռմբակոծումը վտանգավոր հանցագործություն է մարդկանց կյանքի իրավունքի դեմ, Amnesty International-ի լռությունն այս մասին վկայում է կազմակերպության մանիպուլյատիվ ընտրողականության մասին

10:58, 07.08.2022

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը զգալի արդյունքների են հասել զավթիչների բազաները ոչնչացնելու գործում։ Այս մասին Ուկրաինայի նախագահը հայտարարել է բնակչությանն ուղղված իր ամենօրյա տեսաուղերձում։

«Ընթացիկ շաբաթվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը և մեր հետախուզությունը զգալի արդյունքների են հասել ռուսական բանակի նյութատեխնիկական ապահովման, զավթիչների թիկունքում տեղակայված հենակետերի ոչնչացման ուղղությամբ։ Հակառակորդի զինամթերքի պահեստներին, նրանց հրամանատարական կետերին, ռուսական տեխնիկայի հավաքատեղին ուղղված յուրաքանչյուր հարված կփրկի բոլորի կյանքը, ուկրաինացի զինվորականների և խաղաղ բնակիչների կյանքը»,- ասել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահն անդրադարձել է նաև Զապորոժիեյի ատոմակայանի անվտանգության հետ կապված իրավիճակին և այդ կապակցությամբ մեղադրել միջազգային իրավապաշտպան «Amnesty International» կազմակերպությանը լռության մեջ։

«Ցավոք սրտի, մենք ունենք Զապորոժյեի ատոմակայանի շուրջ իրավիճակի զգալի սրացում։ Ռուս ահաբեկիչները դարձան աշխարհում առաջինը, որ ահաբեկչության համար օգտագործեցին Եվրոպայի ամենամեծ ատոմակայանը։ Չնայած Ռուսաստանի ատոմակայանի ռմբակոծումը ամենավտանգավոր հանցագործություններից մեկն է ուկրաինացիների և բոլոր եվրոպացիների դեմ՝ յուրաքանչյուր մարդու կյանքի իրավունքի դեմ։ Այս մասին, չգիտես ինչու, ոչ մի զեկույց կամ նույնիսկ պարզապես հայտարարություն չկա Amnesty International-ի կողմից։ Շատ խոսուն լռությունը ևս մեկ անգամ վկայում է այս կազմակերպության մանիպուլյատիվ ընտրողականության մասին»,- ասել է Զելենսկին։

Նմանատիպ