Վոլոդիմիր Զելենսկի. Եթե հրադադար լինի, մենք պատրաստ ենք ընտրություններ անցկացնել, նույնիսկ եթե դա դժվար լինի մեր սահմանադրության համաձայն
Վոլոդիմիր Զելենսկի. Եթե հրադադար լինի, մենք պատրաստ ենք ընտրություններ անցկացնել, նույնիսկ եթե դա դժվար լինի մեր սահմանադրության համաձայն

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է երկրում ընտրություններ անցկացնել, եթե հրադադար լինի։

Նրա խոսքով՝ ընտրությունները պետք է անցկացվեն սահմանադրությանը համապատասխան։

«Մենք պատրաստ ենք։ Եթե հրադադար լինի, նույնիսկ եթե մեր սահմանադրության համաձայն դա դժվար լինի», – ասել է Ուկրաինայի նախագահը Fox News-ին տված հարցազրույցում։

Նա նաև բացատրել է, որ ընտրությունները հնարավոր են միայն գործընկերների հետ համագործակցությամբ և անվտանգության երաշխիքներով։

«Մենք կարող ենք ընտրություններ անցկացնել, եթե կարողանանք դա անել մեր գործընկերների հետ միասին և անվտանգության երաշխիքներով», – ասել է Զելենսկին։

Տեղեկատվության համար՝ Ուկրաինայում խորհրդարանական ընտրությունները նախատեսված էին 2023 թվականի աշնանը, իսկ նախագահական ընտրությունները՝ 2024 թվականի գարնանը։ Սակայն, ռազմական գործողությունների պատճառով, երկու ընտրություններն էլ հետաձգվել են։

Ինչպես հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները, երկրի սահմանադրությունն արգելում է ցանկացած ընտրություն անցկացնել պատերազմական կամ արտակարգ դրության ժամանակ, սա վերաբերում է և՛ խորհրդարանական, և՛ նախագահական ընտրություններին։