Դոնալդ Թրամփ. Եթե դեմոկրատները միջանկյալ ընտրություններում վերահսկողություն ձեռք բերեն Կոնգրեսի նկատմամբ, մեր արած ամեն ինչ կչեղարկվի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե դեմոկրատները միջանկյալ ընտրություններում վերահսկողություն ձեռք բերեն Կոնգրեսի նկատմամբ, իր վարչակազմի նվաճումների մեծ մասը կարող է չեղյալ համարվել։
«Մեր արածներից շատերը կչեղյալ համարվեն», – ասել է Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում։
ԱՄՆ նախագահը կոչ է արել իր կողմնակիցներին պատկերացնել, որ իր անունը քվեաթերթիկում է։
«Երբ ես քվեաթերթիկում եմ, ես միշտ հաղթում եմ, և մենք 50%-ով ավելի շատ ձայներ ենք ստանում, քան երբ ես չեմ։ Ուստի ես խնդրում եմ բոլորին պատկերացնել, որ ես քվեաթերթիկում եմ», – ասել է ԱՄՆ նախագահը։
Նա ասել է, որ եթե իր կողմնակիցները գնան ընտրատեղամասեր, հաղթանակը համոզիչ կլինի։
Ձեր տեղեկության համար, այսօր ԱՄՆ-ում կկայանան միջանկյալ ընտրությունները։ Ամերիկացիները ընտրում են Կոնգրես, իսկ որոշ նահանգներում՝ տեղական ինքնակառավարման մարմիններ։