Միգրացիոն ծառայության աշխատակիցները Վրաստանից արտաքսել են օտարերկրյա 101 քաղաքացու
Վրաստանի Ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները, նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ համակարգված աշխատանքով, վերջին օրերին Վրաստանից արտաքսել են 101 օտարերկրյա քաղաքացու։
ՆԳՆ տվյալներով՝ միգրացիայի դեպարտամենտի կողմից ձեռնարկված համալիր միջոցառումների արդյունքում երկրից արտաքսվել է Թուրքիայի, Ֆիլիպինների, Թուրքմենստանի, Հնդկաստանի, Ռուսաստանի, Քենիայի, Ադրբեջանի, Կուբայի, Ուզբեկստանի, Բելառուսի, Եգիպտոսի, Հորդանանի, Կոտ դ’Իվուարի, Նեպալի, Պակիստանի, Չինաստանի, Ալժիրի, Բելառուսի, Նիգերիայի, Հայաստանի և այլ երկրների ընդհանուր առմամբ 101 քաղաքացի։
Ըստ գործող օրենսդրության՝ արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել երկիր։
Այս տարի միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցների կողմից երկրից արտաքսվել է ավելի քան 3600 մարդ։