Վոլոդիմիր Զելենսկի. Եթե ես հանդիպեմ Պուտինի հետ, մենք պետք է հասնենք քաղաքական հաղթանակի, հրադադարի, բոլոր գերիների փոխանակման կամ նման մի բանի
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Liberation-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման դեպքում նա պլանավորում է քննարկել հրադադարի և գերիների փոխանակման հարցերը։
Նրա խոսքով, հանդիպումը չպետք է խորհրդանշական լինի։
«Եթե ես հանդիպեմ նրան, մենք պետք է հասնենք քաղաքական հաղթանակի, հրադադարի, բոլոր գերիների փոխանակման կամ նման մի բանի», – ասաց Զելենսկին։
Զելենսկու խոսքով՝ «ռուսները չեն վստահում ուկրաինացիներին, իսկ ուկրաինացիները՝ ռուսներին»։ Ուկրաինայի նախագահը կարծում է, որ միայն արտաքին միջնորդները կարող են երաշխավորել ցանկացած համաձայնագրի պահպանումը։
Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի Ստամբուլ այցը կարող է Ռուսաստանի նախագահին դրդել այցելել այնտեղ։
«Եթե Պուտինը չգա, դա նրա մոտ կթողնի լիակատար պարտության տպավորություն», – հավելել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկին կոչ է անում ԱՄՆ-ին և Եվրամիությանը նոր, խիստ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ։ Հակամարտության հնարավոր տևողության վերաբերյալ Զելենսկին ասել է. «Ոչ ոք չգիտի, թե որքան կտևի այն, բայց ոչ տասը տարի։ Ուկրաինան չի կարողանա դիմանալ դրան։ Սա թանկ կարժենա բոլորին՝ ոչ միայն ընկերներին, այլև թշնամիներին»։
Բացի այդ, Զելենսկին ասել է, որ կարող է կիրակի օրը հանդիպել Հռոմի պապի հետ, չնայած ամեն ինչ կախված է Ռուսաստանի հետ բանակցություններից։
«Գուցե կիրակի օրը, եթե ամեն ինչ լավ ընթանա, բայց մենք դեռ չգիտենք, թե ինչպես կավարտվի այս շաբաթը», – ասաց Զելենսկին։