Վոլոդիմիր Զելենսկի – Ուկրաինան Ռուսաստանին առաջարկում է հրադադար երկու առաջնորդների հանդիպումից առաջ
Ուկրաինան Ռուսաստանին առաջարկում է հրադադար երկու առաջնորդների հանդիպումից առաջ,- ասել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը հույս ունի, որ գործընկերները կաջակցեն նախաձեռնությանը։
Զելենսկիի խոսքով՝ ուկրաինական կողմը պատրաստ է անմիջապես հանդիպել ցանկացած վայրում՝ Ստամբուլում, Վատիկանում կամ Շվեյցարիայում։
«Ես վստահ եմ, որ նախագահ Էրդողանը կաջակցի դրան, քանի որ մեր զրույցի ժամանակ նա ասաց, որ ցանկանում է կազմակերպել չորս մարդու հանդիպում՝ նախագահ Էրդողան, նախագահ Թրամփ, ես և Պուտինը։ Մենք պատրաստ ենք նման հանդիպման ցանկացած օր։ Կարևոր է, որ առաջնորդների մակարդակով հանդիպումը տեղի ունենա փոխըմբռնման և լարվածության թուլացման ցանկության ֆոնին, հակառակ դեպքում Մոսկվան կարող է միակողմանիորեն դադարեցնել հրադադարը», – նշել է Վոլոդիմիր Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը նաև խոսել է ռուսական ավիաբազաների վրա հարձակման մասին՝ ասելով, որ գործողության ընթացքում վնասված ինքնաթիռների կեսը չի կարող վերականգնվել։ Զելենսկիի խոսքով՝ Ուկրաինան ամեն ինչ անում է Ռուսաստանին կանգնեցնելու համար։