Վոլոդիմիր Զելենսկի. Ուկրաինայի անվտանգության երաշխիքները պետք է գործեն ինչպես ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածը
Վոլոդիմիր Զելենսկի. Ուկրաինայի անվտանգության երաշխիքները պետք է գործեն ինչպես ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածը

Ուկրաինայի անվտանգության երաշխիքները պետք է գործեն ինչպես ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածը,- ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բրյուսելում Եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

«Կարևոր է, որ Ամերիկան համաձայնի համագործակցել Եվրոպայի հետ՝ անվտանգության երաշխիքներ տրամադրելու համար, և մենք շնորհակալ ենք Միացյալ Նահանգների և նախագահի այս ազդանշանի համար։ Սա կարևոր փոփոխություն է, բայց չկան մանրամասներ այն մասին, թե ինչպես է դա գործելու և ինչպիսին կլինի Ամերիկայի և Եվրոպայի դերը, ինչ կարող է անել Եվրամիությունը։ Սա մեր գլխավոր խնդիրն է, մեզ անհրաժեշտ է անվտանգություն, որպեսզի այն գործնականում գործի, ինչպես ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածը։ Բացի այդ, մենք Եվրամիությանը անդամակցությունը դիտարկում ենք որպես անվտանգության երաշխիքների մաս, և մենք հասկանում ենք, որ և՛ Ամերիկան, և՛ Պուտինը դա նման կերպ են տեսնում», – նշել է Զելենսկին։