Վոլոդիմիր Զելենսկի. Ուկրաինան մշտապես աջակցում է պատերազմը դիվանագիտական ճանապարհով ավարտելուն, մենք գնահատում ենք Թուրքիայի միջնորդական դերը արդար և կայուն խաղաղության հասնելու ջանքերում

22:20, 30.05.2025

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Կիևում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։ Զելենսկին շնորհակալություն է հայտնել Թուրքիային և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին արդար և կայուն խաղաղության հաստատմանն ուղղված աջակցության և 16 մայիսի Ստամբուլի հանդիպման կազմակերպման համար։

Նա նշել է, որ այդ բանակցությունների արդյունք է դարձել հազար ուկրաինացու ազատ արձակումը։ Զելենսկին ընդգծել է Ուկրաինայի պատրաստակամությունը՝ պատերազմը դիվանագիտական ճանապարհով ավարտելու և Թուրքիային կարևոր դերակատար է համարել այդ գործընթացում։

Նա նշել է, որ Ռուսաստանը, ավելի քան մեկ շաբաթ է, չի ներկայացրել խոստացված հուշագիրը, ինչը, նրա կարծիքով, անպատվում է Թուրքիային՝ որպես միջնորդող երկրի։ Զելենսկին կարևորել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների խստացումը՝ «որպեսզի ստիպենք Մոսկվային դադարեցնել պատերազմը և անկեղծ բանակցություններ սկսել»։

Նմանատիպ