Վոլոդիմիր Զելենսկի. Ռուսաստանի կողմից պատերազմի սկսվելուց հետո Իսրայելը որևէ օգնություն չարեց Ուկրաինային, միևնույն ժամանակ երկիրը զենք էր արտահանում այլ երկրներին

19:40, 23.09.2022

«Ռուսաստանի լայնածավալ պատերազմի սկսվելուց հետո Իսրայելը ոչ մի օգնություն չի արել Ուկրաինային։ Միաժամանակ երկիրը զենք է արտահանել այլ պետություններ», – ինչպես գրում է «Erbeka Ukraina» հրատարակությունը, Ouest France-ում տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Ես շոկի մեջ եմ, չեմ հասկանում։ Իսրայելը մեզ ոչինչ չի տվել, ոչինչ, զրո… Ես հասկանում եմ, որ նրանք պետք է պաշտպանեն իրենց հողը, բայց ես տեղեկություն եմ ստացել, որ Իսրայելն իր զենքն արտահանում է այլ երկրներ»,- ասել է Զելենսկին։

Միաժամանակ նա նշել է, որ չի մեղադրում երկրի ղեկավարներին։

«Ես ղեկավարներին չեմ մեղադրում։ Ես փաստերն եմ արձանագրում .քննարկումներ են եղել Իսրայելի ղեկավարության հետ և դա չի օգնել Ուկրաինային։ Հնարավոր է Ռուսաստանի ազդեցությունն Իսրայելի վրա»,- ասել է Զելենսկին։

Զելենսկին միաժամանակ ասել է, որ Իսրայելի քաղաքացիական հասարակությունն աջակցում է Ուկրաինային։

Նմանատիպ