Վոլոդիմիր Զելենսկի - Ռուսաստանը մերժում է հրադադարի բազմաթիվ պահանջները և դեռևս չի որոշել, թե երբ է դադարեցնելու սպանությունները, ինչը բարդացնում է իրավիճակը
Ռուսաստանը մերժում է հրադադարի բազմաթիվ պահանջները և դեռևս չի որոշել, թե երբ է դադարեցնելու սպանությունները, ինչը բարդացնում է իրավիճակը, գրել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին սոցիալական ցանցերում։
«Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը մերժում է հրադադարի բազմաթիվ պահանջները և դեռևս չի որոշել, թե երբ է դադարեցնելու սպանությունները։ Սա բարդացնում է իրավիճակը։ Եթե նրանք չունեն կամք կատարելու հարվածները դադարեցնելու պարզ հրաման, կարող է մեծ ջանքեր պահանջվել, որպեսզի Ռուսաստանը ունենա ավելին անելու կամք, այսինքն՝ խաղաղ ապրելու իր հարևանների հետ։ Տասնամյակներ շարունակ։ Բայց մենք բոլորս միասին աշխատում ենք խաղաղության և անվտանգության համար։ Սպանությունների դադարեցումը պատերազմի ավարտի հիմնական տարրն է», – գրել է Վոլոդիմիր Զելենսկին X սոցիալական ցանցում, որտեղ շնորհակալություն է հայտնել Բալթյան և Սկանդինավյան երկրներին աջակցության համար։
Բացի այդ, Ուկրաինայի առաջնորդը շնորհակալություն է հայտնել Դոնալդ Թրամփին երկուշաբթի օրը Վաշինգտոն հրավիրելու համար։
«Կարևոր է, որ բոլորը համաձայն լինեն. անհրաժեշտ է խոսել ղեկավարների մակարդակով՝ բոլոր մանրամասները պարզաբանելու և որոշելու համար, թե որ քայլերն են անհրաժեշտ և արդյունավետ», – գրել է Զելենսկին։