Վոլոդիմիր Զելենսկի – Մենք պետք է դադարեցնենք պատերազմը, կանգնեցնենք Ռուսաստանին, մեզ անհրաժեշտ է ամերիկացի և եվրոպացի գործընկերների աջակցությունը, մենք պատրաստ ենք եռակողմ հանդիպման

22:31, 18.08.2025

Մենք պետք է դադարեցնենք պատերազմը, կանգնեցնենք Ռուսաստանին, և մեզ անհրաժեշտ է ամերիկացի և եվրոպացի գործընկերների աջակցությունը,- ասել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման սկզբում։

Ինչպես նշել է Զելենսկին, Ուկրաինան ամեն օր հարձակման է ենթարկվում։

«Այսօր շատ հարձակումներ են եղել։ Շատերը վիրավորվել են, երեխաներ են մահացել։ Մենք պետք է դադարեցնենք այս պատերազմը, մենք պետք է կանգնեցնենք Ռուսաստանին, և մեզ անհրաժեշտ է ամերիկացի և եվրոպացի գործընկերների աջակցությունը, և մենք ամեն ինչ կանենք դրա համար։ Մենք ցույց ենք տվել, որ ուժեղ ժողովուրդ ենք և աջակցում ենք նախագահ Թրամփի՝ այս պատերազմը դիվանագիտական ճանապարհով ավարտելու գաղափարին։ Մենք պատրաստ ենք եռակողմ հանդիպման», – ասել է Զելենսկին։

Նմանատիպ