Վոլոդիմիր Զելենսկի. Մենք ամեն ինչ կանենք Պուտինի հետ հանդիպելու համար, նրա հետ պետք է համաձայնության գանք հրադադարի շուրջ, քանի որ միայն նա է որոշում դա

18:53, 13.05.2025

Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի Պուտինի հետ հանդիպումը տեղի ունենա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

«Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի այս հանդիպումը տեղի ունենա, եթե Պուտինը իսկապես պատրաստ լինի հանդիպել ոչ միայն լրատվամիջոցներում, այլև իրական կյանքում։ Այնուհետև, առաջնորդների մակարդակով, մենք ամեն ինչ կանենք հրադադարի շուրջ համաձայնության գալու համար։ Հենց նրա հետ պետք է համաձայնեցնեմ հրադադարը, քանի որ միայն նա է որոշում դա», – ասաց Զելենսկին։

Վոլոդիմիր Զելենսկիի խոսքով՝ Վլադիմիր Պուտինը վախենում է իր հետ ուղիղ բանակցություններից։ Ինչպես նշել է Զելենսկին, մարտի 11-ին Սաուդյան Արաբիայում կայացած հանդիպման ժամանակ Ուկրաինան լիովին աջակցել է ԱՄՆ-ի առաջարկին՝ լիակատար և անվերապահ հրադադարի վերաբերյալ, քանի որ Ուկրաինան ձգտում է պատերազմի ավարտին։

Զելենսկու խոսքով՝ այս առաջարկը ուժի մեջ է արդեն 63 օր։

«Ես բազմիցս նշել եմ սա նախագահ Թրամփին։ Ես կարծում եմ, որ Պուտինը չի ցանկանում դադարեցնել պատերազմը, չի ցանկանում հրադադար, չի ցանկանում որևէ բանակցություններ։ Անգամ չեմ խոսում այն ​​մասին, որ նա վախենում է ինձ հետ ուղիղ բանակցություններից», – նշել է Զելենսկին։

Նմանատիպ