Վոլոդիմիր Զելենսկի. Դաունինգ սթրիթում կայացած հանդիպմանը մենք մանրամասն քննարկեցինք ամերիկյան կողմի հետ համատեղ դիվանագիտական աշխատանքը
Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Ուկրաինայի առաջնորդների հանդիպումը ավարտվել է Դաունինգ սթրիթում։ Հանդիպումը տևել է երկու ժամ ու կես։
Ինչպես գրում է «BBC»-ն, բանակցությունների հիմնական թեման Եվրոպայի և Ուկրաինայի միասնությունն էր։
Հանդիպումից հետո Ուկրաինայի նախագահը սոցիալական ցանցում հրապարակված գրառման մեջ նշել է, որ ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ուկրաինայի միասնությունը հատկապես կարևոր է այսօր։
«Մանրամասն քննարկեցինք մեր համատեղ դիվանագիտական աշխատանքը ամերիկյան կողմի հետ։ Համաձայնության հասանք ընդհանուր դիրքորոշման շուրջ՝ անվտանգության երաշխիքների, վերականգնման և հետագա քայլերի կարևորության վերաբերյալ։ Առանձին անդրադարձանք Ուկրաինայի հետագա պաշտպանական աջակցության հարցին», – գրել է Զելենսկին։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի առաջնորդը Լոնդոնից կուղևորվի Բրյուսել, որտեղ կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին և Եվրահանձնաժողովի նախագահին։