Վոլոդիմիր Զելենսկի. Չկան նշաններ, որ ռուսները պատրաստվում են դադարեցնել պատերազմը, Ռուսաստանի վրա պետք է ճնշում գործադրել արդար խաղաղության համար
Չկան նշաններ, որ ռուսները պատրաստվում են դադարեցնել պատերազմը, և պետք է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ արդար խաղաղության համար, գրել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին սոցիալական ցանցերում։
Ուկրաինայի նախագահը նշել է, որ վերջին մի քանի օրերի ընթացքում երկար զրույցներ է ունեցել իր գործընկերների հետ։
Ըստ նրա՝ կան տարբեր տեսակետներ ունեցող երկրներ, բայց նրանց դիրքորոշումը նույնն է։
«Պատերազմը պետք է ավարտվի։ Մենք պետք է օգտագործենք Ուկրաինայի և մեր գործընկերների փորձը՝ կանխելու համար, որ Ռուսաստանը խաբի մեզ։ Ներկայումս չկան նշաններ, որ ռուսները պատրաստվում են դադարեցնել պատերազմը։ Ուկրաինայի, Միացյալ Նահանգների, Եվրոպայի և խաղաղություն որոնող բոլոր երկրների համակարգված ջանքերն ու համատեղ գործողությունները կարող են իսկապես ստիպել Ռուսաստանին խաղաղություն հաստատել։ Ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր օգնում են մեզ», – գրել է Վոլոդիմիր Զելենսկին։