Վոլոդիմիր Զելենսկի. Ամերիկայի և ուրիշների լռությունը միայն խրախուսում է Պուտինին, պատերազմը կարելի է դադարեցնել, բայց միայն Ռուսաստանի վրա անհրաժեշտ ճնշման միջոցով

16:07, 25.05.2025

Ամերիկայի և ուրիշների լռությունը միայն խրախուսում է Պուտինին, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

Ռուսաստանի Դաշնության կողմից հերթական լայնածավալ ավիահարվածից հետո Զելենսկին կոչ արեց միջազգային հանրությանը, մասնավորապես՝ Միացյալ Նահանգներին, չլռել և ուժեղացնել Կրեմլի վրա ճնշումը։

Ռուսական հարձակումը անցած գիշեր ընդգրկել է Ուկրաինայի ավելի քան 30 քաղաք և գյուղ։

«Ռուսաստանի կողմից նման ահաբեկչական հարձակումները բավարար պատճառ են նոր պատժամիջոցների համար։ Աշխարհն իրավունք չունի լռելու, քանի որ նման պասիվությունը միայն խրախուսում է Պուտինին շարունակել պատերազմը։ Աշխարհը կարող է հանգստյան օրերին հանգստանալ, բայց պատերազմը շարունակվում է՝ անկախ հանգստյան օրերից և աշխատանքային օրերից։ Սա չի կարելի անտեսել։ Ամերիկայի լռությունը, աշխարհի մյուսների լռությունը միայն խրախուսում են Պուտինին։ Պատժամիջոցները իսկապես կօգնեն ավարտել պատերազմը։ Հիմա գլխավորը վճռական որոշումն է՝ Միացյալ Նահանգների վճռական որոշումը, եվրոպական երկրների վճռական որոշումը, աշխարհի բոլոր մարդկանց վճռական որոշումը, ովքեր ցանկանում են խաղաղություն։ Աշխարհը գիտի ռուսական տնտեսության բոլոր թույլ կողմերը։ Պատերազմը կարելի է դադարեցնել, բայց միայն Ռուսաստանի վրա անհրաժեշտ ճնշման միջոցով», – ասել է Վոլոդիմիր Զելենսկին։

Նմանատիպ