Ողջունում ենք նրանց, ովքեր ապահովել են սահմանադրական փոփոխությունների հաջող ավարտը, ցավում ենք, որ որոշ կուսակցություններ չեն մասնակցել քվեարկությանը. Դեսպանների համատեղ հայտարարությունը

17:47, 29.06.2020

Ողջունում ենք նրանց, ովքեր ապահովել են սահմանադրական փոփոխությունների հաջող ավարտը, ցավում ենք, որ որոշ կուսակցություններ չեն մասնակցել քվեարկությանը,- այս մասին ասվում  քաղաքական երկխոսությանը մասնակից դեսպանների համատեղ հայտարարության մեջ, որը տարածել է Վրաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակը:

«Մենք սրտանց շնորհավորում ենք Վրաստանի խորհրդարանին, սահմանադրական փոփոխությունների ընդունման առթիվ, որն ուղղված է խորհրդարանում պլուրալիզմի աճի և օրենսդիր մարմնում ավելի լայն ներկայացուցչությանը: Մենք գիտենք, որ այս փոփոխությունները արտացոլում են այն փոխզիջումները, որոնց հասնելու համար Վրաստանի քաղաքական կուսակցությունները ստիպված են եղել հաղթահարել բարդություններ: Ողջունում ենք նրանց, ովքեր ապահովել են սահմանադրական փոփոխությունների հաջող ավարտը, ցավում ենք, որ որոշ կուսակցություններ չեն մասնակցել քվեարկությանը:

Այսպիսով, մենք կոչ ենք անում բոլոր կողմերին ներգրավվել ԵԱՀԿ-ի ընտրական բարեփոխումների հանձնարարականների կատարման գործընթացին:

Եվ վերջում, ցանկանում ենք, որ բոլոր կողմերը հարգեն մեր, որպես այս երկխոսությանը մասնակցող կողմի, դերը և բարեխղճությունը»,- ասվում է դեսպանների համատեղ հայտարարության մեջ:

Նմանատիպ