Ողջունում եմ վարչապետի հայտարարությանը, չնայած նրան, որ այն այս պահին փաստացի արդյունք չունի
Արդարադատության գերագույն խորհրդի ոչ դատավոր անդամ Անա Դոլիձեն Առաջին ալիքի հետ զրույցում արձագանքել է դատավորներին անժամկետ նշանակելու մասին վարչապետի հայտարարությանը: Անա Դոլիձեն համարում է, որ վարչապետի հայտարարությունը որոշակի կոչ է կառավարող թիմի այն անդամների նկատմամբ, որոնց արդարադատության ոլորտում վերաբերում է բարեփոխումների անցկացումը:
«Ողջունում եմ այս հայտարարությանը, չնայած նրան, որ հայտարարությունը փաստացի արդյունք այս պահին չունի, սակայն շատ կարևոր է, քանի որ վարչապետը նշել է «Վրացական երազանք»-ի բարոյական հիմունքնները:
Այս հայտարարությունը կոչ է, որ այն ոգեշնչումը, որը ուներ կառավարող թիմը, որ այստեղ կլինի արդարադատություն և արդարադատության վերականգնում, վերադառնան այս բարոյական հիմունքներին և սա տեղի ունենա բարեփոխումների ճանապարհով»,- հայտարարել է Անա Դոլիձեն:
Նախագահի կողմից արդարադատության գերագույն խորհրդում նշվանակված անդամի համար կտրականապես անընդունելի է մի քանի դատավոր, որոնք խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ ընտրվել են անժամկետ դատավոր: