Մի քանի դատավորի հետ կապված կայացրած որոշումը հանրության մեջ առաջացրել է հարցեր և այդ հարցերը կան նաև մեր թիմում
Մի քանի դատավորի հետ կապված կայացրած որոշումը հանրության մեջ առաջացրել է հարցեր և այդ հարցերը կան նաև մեր թիմում,- արդարադատության գերագույն խորհրդի կողմից 44 դատավորի անժամկետ նշանակելու փաստին արձագանքել է Վրաստանի վարչապետը:
Ինչպես նշված է Գիորգի Կվիրիկաշվիլու կողմից տարածված հայտարարությունում, կառավարող թիմում ծանր արձագանք էր Սուլխան Մոլաշվիլու գործը քննարկող դատավոր Մանուչար Կապանաձեի Թբիլիսիի վճռաբեկ դատարանում անժամկետ նշանակման առնչությամբ: