Ողջունում եմ վարչապետի հայտարարությանը, չնայած նրան, որ այն այս պահին փաստացի արդյունք չունի
Ողջունում եմ վարչապետի հայտարարությանը, չնայած նրան, որ այն այս պահին փաստացի արդյունք չունի

Արդարադատության գերագույն խորհրդի ոչ դատավոր անդամ Անա Դոլիձեն Առաջին ալիքի հետ զրույցում արձագանքել է  դատավորներին անժամկետ նշանակելու մասին վարչապետի հայտարարությանը: Անա Դոլիձեն համարում է, որ վարչապետի հայտարարությունը որոշակի կոչ է կառավարող թիմի այն անդամների նկատմամբ, որոնց արդարադատության ոլորտում վերաբերում է բարեփոխումների անցկացումը:

«Ողջունում եմ այս հայտարարությանը, չնայած նրան, որ հայտարարությունը փաստացի արդյունք այս պահին չունի, սակայն շատ կարևոր է, քանի որ վարչապետը նշել է «Վրացական երազանք»-ի բարոյական հիմունքնները:

Այս հայտարարությունը կոչ է, որ այն ոգեշնչումը, որը ուներ կառավարող թիմը, որ այստեղ կլինի արդարադատություն և արդարադատության վերականգնում, վերադառնան այս բարոյական հիմունքներին և սա տեղի ունենա բարեփոխումների ճանապարհով»,- հայտարարել է Անա Դոլիձեն:

Նախագահի կողմից արդարադատության գերագույն խորհրդում նշվանակված անդամի համար կտրականապես անընդունելի է մի քանի դատավոր, որոնք խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ ընտրվել են անժամկետ դատավոր: