Ողջունում եմ բոլոր այն քայլերը, որոնք ծառայում են ներկայացուցչական մարմիններում կանանց մասնակցության ավելացմանը. Կվիրիկաշվիլի

15:10, 22.03.2018

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին ողջունում է բոլոր այն քայլերը, որոնք ծառայում են ներկայացուցչական մարմիններում կանանց մասնակցության ավելացմանը: Այս մասին նշված է պարտադիր գենդերային քվոտավորման հետ կապված վարչապետի այսօրվա հայտարարությունում:

Վարչապետը համարում է, որ ժողովրդավարության պետական շինարարության գործընթացի ժամանակ քաղաքականությունում, էկոնոմիկայում կամ սոցիալական զարգացման կանանց լիարժեք և հավասար ներգրավվածությունն անչափ կարևոր է:

Նրա խոսքով, գենդերային հավասարության հարցերով օրենսդրության բարելավման և կանանց աշխատանքային իրավունքների ավելացումը նաև Եվրամիության հետ ասոցացման պայմանագրով Վրաստանի կողմից ստանձնած պարտականությունն է:

 

Նմանատիպ