Ոչ ոքին չպետք է տանք հանրությունը պառակտելու, մարդկանց վիրավորելու հնարավորություն. Կախա Կալաձե
Քվեարկել եմ երկրի զարգացման, խաղաղության և կայունության համար: Ոչ ոքին չպետք է տանք հանրությունը պառակտելու, մարդկանց վիրավորելու հնարավորություն,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, ով քվեարկել է նախագահական ընտրություններին:
«Մեզ անհրաժեշտ է խաղաղություն և ոչ մի դեպքում չպետք է մասնատել հասարակությունը: Մենք դա արդեն տեսանք, ինչպիսի ծանր էր և այլևս չպետք է կրկնվի: Հակառակը, պետք է միավորվենք, վրացիներս քիչ ենք, անհրաժեշտ է միավորվել, համախմբվել և միասնական ջանքերով հոգալ վաղվա ավելի լավ Վրաստանի համար»,- հայտարարել է Կախա Կալաձեն:
Վրաստանում ընթանում են նախագահական ընտրություններ: Վրաստանի քաղաքացիները հինգերորդ նախագահին ընտրելու են ուղիղ քվեարկությամբ, վեց տարի ժամկետով: