Ոչ մի քաղաքական գործիչ իրեն թույլ չի տա, Դավիթ Գարեջիի գործով կայացնել որևէ որոշում, հետևաբար այս հարցը մեր կողմից չի քննարկվում. Արչիլ Թալակվաձե

17:27, 22.01.2021

Մենք գտնում ենք, որ բանտարկության հետ կապված հարցերի վերաբերյալ որոշումները չեն կայացվում քաղաքական գործիչների միջև: Խորհրդարանը այն վայրը չէ, որտեղ որոշվում է, թե ով պետք է լինի բանտարկության մեջ և ով ոչ: Սա արդարադատության հարց է, – այս մասին հայտարարել է խորհրդարանի նախագահ, Արչիլ Թալակվաձեն:

Ըստ նրա, Դավիթ Գարեջիի գործը ազգային նշանակության հարց է, որի կապակցությամբ հարցերին պետք է օբյեկտիվորեն պատասխանել:

«Երեկ մենք տեսանք շատ լուրջ նոր ապացույցներ, որոնք էլ ավելի լուրջ կշիռ են տալիս այս գործի վերաբերյալ հասարակության մեջ առկա հարցերին: Դավիթ Գարեջիի գործը ազգային նշանակության հարց է, հետևաբար այստեղ պետք է տրվեն օբյեկտիվ և անկողմնակալ պատասխաններ, դա պետք է անի հետաքննությունը և վերջնական որոշումը պետք է կայացնի դատարանը: Ոչ մի քաղաքական գործիչ, նույնիսկ մեծամասնության անդամ, չի կարող իրեն թույլ տալ այս գործով որևէ որոշում կայացնել: Հետևաբար, այս հարցը մեր կողմից չի քննարկվի քաղաքական բանակցություններում»,- հայտարարել է Արչիլ Թալակվաձեն:

Նմանատիպ