Ոչ մեկ չի պատրաստվում մտնել խորհրդարան, եթե երկու երեք մարդ մտնի դա ոչ մի բան չի փոխում. Խատիա Դեկանոիձե
Ոչ մեկ չի պատրաստվում մտնել խորհրդարան, եթե երկու երեք մարդ մտնի դա ոչ մի բան չի փոխում. Խատիա Դեկանոիձե

«Ազգային շարժման» անդամ Խատիա Դեկանոիձեն արձագանքել է խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի հայտարարությանը և նշել, որ ընդդիմությունը կրկին չի պատրաստվում մտնել խորհրդարան:

Նրա խոսքով, եթե 2-3 մարդ մտնի խորհրդարան, դա ոչինչ չի փոխի:

«Երևի պարոն Արչիլ Թալակվաձեն մտածում և խոսում է այն մասին, ինչ իրականում ցանկանում Բիձինա Իվանիշվիլին և դա միշտ էլ այդպես է եղել: Ես ուզում եմ հավաստիացնել ձեզ, մեր կուսակցության, մեր դաշինքի, ինչպես նաև ամբողջ ընդդիմադիր սպեկտրի անունից, որը մերժել է պատգամավորական մանդատները, ասել, որ ոչ մի դեպքում մեր որոշումը չի կարող փոխվել, քանի դեռ չի իրականանա համաձայնագիրը, որը մենք ներկայացրել ենք: Հետևաբար, ամբողջ պատասխանատվությունն այժմ կառավարության կողմն է և իհարկե, նրանք ավելի շատ տեղ ունեն քաղաքական ճգնաժամը մեղմելու և փոխզիջման գնալու համար: Վստահեցնում եմ, որ ոչ ոք չի պատրաստվում մտնել խորհրդարան, եթե 2-3 հոգի մտնի, դա ոչինչ չի փոխի: Ճնշում հավանաբար կա: Ես ձեզ անկեղծորեն կասեմ, ոչ ոք ինձ մոտ չի եկել»,- հայտարարել է Դեկանոիձեն: