«Ոչ՝ ազարտային խաղերին» - Վրաստանի Առաջին ալիքի նոր քարոզարշավը
«Ոչ՝ ազարտային խաղերին» - Վրաստանի Առաջին ալիքի նոր քարոզարշավը

Վրաստանի Առաջին ալիքն սկսել է ազարտային խաղերի ժողովրդականացման դեմ «Ոչ՝ ազարտային խաղերին» քարոզարշավը:

Վրաստանի Առաջին ալիքը, որպես անվտանգ լրատվամիջոց, 2020 թվականի եթերում այլևս խաղային գովազդներ չի հեռարձակում, որի մասին մենեջմենթը հայտարարել էր 2019 թվականի հոկտեմբերի 30-ին:

Անվտանգ մամուլի հայեցակարգը նկատի ունի այնպիսի հեռուստատեսային եթեր, որը ապահովում է ընտանիքի բոլոր անդամներին անվտանգ, միայն վերստուգված, օգտակար և անհրաժեշտ տեղեկության փոխանցումը:

Ինչպես հայտարարել է Վրաստանի Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Վասիլ Մաղլափերիձեն, քարոզարշավը կստանա առավել ընդարձակ տեսք: