Ուժեղ քամին խնդիրներ է ստեղծել Փոթիում
Ուժեղ քամին խնդիրներ է ստեղծել Փոթիում

Ուժեղ քամին խնդիրներ է ստեղծել Փոթիում։ Ծառեր են տապալվել, էլեկտրական սյուները վնասվել են։ Քաղաքի մի մասը էլեկտրաէներգիա չունի։

«Էներգո-Պրո Ջորջիա»-ի փոխանցմամբ՝ Փոթիում էլեկտրաէներգիայի լայնածավալ խափանում չի եղել, թեեւ ուժգին քամու պատճառով էլեկտրահաղորդման գծերը մասամբ վնասվել են։

Նրանց տեղեկություններով՝ ընկերության տեխնիկական խմբերն օպերատիվ կերպով իրականացնում են վերականգնման աշխատանքներ, և բաժանորդների էլեկտրամատակարարումը աստիճանաբար կվերականգնվի։

«Ուժեղ քամու հետեւանքով Փոթիում վնասվել են մի շարք ենթակառուցվածքներ։ Մասնավորապես, վնասվել են էլեկտրահաղորդման գծեր, արտաքին լուսավորության սյուներ, վնասվել են որոշ տների տանիքներ։ Աշխատանքներն իրականացնում են քաղաքապետարանի համապատասխան ծառայությունները, մուտքային զանգերին անմիջապես արձագանքում են, և խնդիրը լուծում ենք տեղում։ Ընկած ծառերի պատճառով ճանապարհը մի քանի տեղով փակ է, մաքրման աշխատանքներ են կատարվում»,- ասել է ենթակառուցվածքի ծառայության ղեկավար Գիորգի Թոլորդավան։

Բացի այդ, հիդրոգրաֆիական ծառայության սինոպտիկ բաժնի տվյալներով, այս գիշեր Փոթիում սպասվում է արևելյան քամու ուժգնացում, ափամերձ հատվածում հայտարարվել է բուք։ Նրանց տեղեկություններով՝ երեք օր սպասվում է առանց տեղումների եղանակ, շաբաթ օրը կպարզվի։