Ութ անձ ձերբակալվել է թեժ հետքերով հետապնդման ժամանակ՝ խմբակային բռնություն կազմակերպելու, բռնություն գործադրելու և դիտավորյալ առողջությանը ծանր վնաս հասցնելու համար
ՆԳ նախարարության Կախեթիի ոստիկանության վարչության կողմից անցկացված թեժ հետքերով հետապնդման և քննչական գործողությունների արդյունքում ութ անձ ձերբակալվել՝ խմբակային բռնություն կազմակերպելու, բռնություն գործադրելու և դիտավորյալ առողջությանը ծանր վնաս հասցնելու համար։
ՆԳ նախարարության հաղորդմամբ, ձերբակալվել են հետևյալ անձինք՝ Շ.Մ.-ն ծնված 1983 թվականին, Գ.Օ.-ն ծնված 1985 թվականին, Զ.Ղ.-ն ծնված 1981 թվականին, Բ.Թ.-ն ծնված 1997 թվականին, Մ.Մ.-ն՝ ծնված 1986 թվականին, Ռ.Մ.-ն ծնված 1990 թվականին, ինչպես նաև նախկինում դատվածություն ունեցող անձինք՝ Վ.Ս.-ն ծնված 1988 թվականին և Շ.Շ.-ն՝ ծնված 1976 թվականին։
ՆԳ նախարարության հաղորդմամբ, հանցագործությունը պատժվում են մինչև ինը տարվա ազատազրկմամբ։
«Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալները կազմակերպված, խմբակային եղանակով, հաշվեհարդար տեսնելու նպատակով, Սագարեջոյի մունիցիպալիտետում ֆիզիկական բռնության են ենթարկել 1970 թվականին ծնված Գ.Գ.-ին։ Նույն բախման ժամանակ մեղադրյալները կրակել և վիրավորել են 1994 թվականին ծնված Ա.Գ.-ին ուղղությամբ և փախել դեպքի վայրից։ Վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ստացել է համապատասխան բժշկական օգնություն։
Իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում մեղադրյալները ձերբակալվել են։
Հետաքննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածի առաջին մասով, 225-րդ և 117-րդ հոդվածներով», – ասվում է տեղեկատվության մեջ։