Ուշգուլի-Լասդիլի հատվածում ավտոմեքենաների երթեւեկությունն արգելված է
Ուշգուլի-Լասդիլի հատվածում ավտոմեքենաների երթեւեկությունն արգելված է

Առատ ձյան և ձնահոսքի վտանգի պատճառով Զուգդիդի-Ջվարի-Մեստիա-Լասդիլի ​​ավտոճանապարհի 186-192 կմ (Ուշգուլի-Լասդիլի) հատվածում արգելվում է բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկությունը՝ մինչև համապատասխան միջոցների ձեռնարկումը։

Նշված տեղեկությունը տարածում է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը։