ՈՒռուցքաբանական հիվանդություններ ունեցող պացիենտները այլևս չեն անցնի ավելորդ թղթաբանություն, որպեսզի ունենան ծառայությունների ամբողջական ֆինանսավորում. Գիորգի Գախարիա

ՈՒռուցքաբանական հիվանդություններ ունեցող պացիենտները այլևս չեն անցնի ավելորդ թղթաբանություն, որպեսզի ունենան ծառայությունների ամբողջական ֆինանսավորում,- այս մասին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է ուռուցքաբանական հիվանդությունների բուժման հատուցման գումարի ավելացման կապակցությամբ:

Ինչպես սոցիալական ցանցում գրել է վարչապետը, հիմնական թիրախային և վետերանների փաթեթի շահառուները 12 000 լարիի փոխարեն կստանան 20 000 լարիի ծառայություններ, իսկ տարիքային փաթեթից օգտվողները 15 000 լարիի փոխարեն կստանան 23 000 լարի:

«Ընկերներ, այսօրվանից ավելանում է ուռուցքաբանական հիվանդությունների բուժման տարեկան հատուցման գումարը:

Հիմնական թիրախային (մինչև 70 000 միավոր ունեցող սոցիալապես անապահով ընտանիքները, ուսուցիչները, ժողովրդական արտիստերը, բռնի տեղահանված անձինք, որբերը, ապաստարանների շահառուները) և վետերանների փաթեթի շահառուները 12 000 լարիի փոխարեն կստանան 20,000 լարի արժողությամբ ծառայություններ:

Այս ամենը ներառում է, քիմիական, ճառագայթման, հորմոնոթերապիայի և ուռուցքի դեմ երեք խմբի և ընդհանուր առմամբ 21 անվանակարգի նոր դեղորայքի լրիվ մարում, որոնք մինչ օրս ծրագրում նախատեսված չեն եղել: Սա կլինի շատ պարզ մեխանիզմ, այնպես, որ հիվանդները ստիպված չեն լինի անցնել թղթաբանությամբ, որպեսզի ստանան ֆինանսավորում»,- գրել է վարչապետը: