Ուրսուլա ֆոն դեր Լեյենը թոքաբորբի պատճառով չեղարկել է այս ամիս նախատեսված մի քանի հանդիպումներ

19:48, 03.01.2025

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը թոքաբորբ ունի, ինչի պատճառով էլ որոշել է չեղարկել այս ամիս նախատեսված մի քանի հանդիպումներ։

Այս մասին տեղեկություն է տարածում Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը։

«Նա թոքաբորբ ունի։ Արդյունքում նա չեղարկեց մի քանի հանդիպումներ հունվարի առաջին երկու շաբաթվա ընթացքում, այդ թվում՝ ծրագրված ելույթը Լիսաբոնում և այցը Գդանսկ», – ասել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Ստեֆան դե Կերսմակերը։

Նմանատիպ