Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարում է, որ երկուշաբթի օրը Սպիտակ տանը կմասնակցի ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Եվրոպայի առաջնորդների հանդիպմանը
Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարում է, որ երկուշաբթի օրը Սպիտակ տանը կմասնակցի ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Եվրոպայի առաջնորդների հանդիպմանը

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարում է, որ երկուշաբթի օրը Սպիտակ տանը կմասնակցի ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Եվրոպայի առաջնորդների հանդիպմանը: Եվրոպական հանձնաժողովի նախագահը այս մասին գրել է X սոցիալական ցանցում:

Նրա խոսքով՝ այսօր Բրյուսելում նա կհանդիպի Վոլոդիմիր Զելենսկու հետ, և նրանք միասին կմասնակցեն Կամքի կոալիցիայի հեռավար հանդիպմանը:

«Կեսօրին ես Բրյուսելում կհյուրընկալեմ նախագահ Զելենսկիին: Մենք միասին կմասնակցենք Կամքի կոալիցիայի վիրտուալ տեսակոնֆերանսին: Նախագահ Զելենսկու խնդրանքով ես «վաղը կմիանամ նրան Սպիտակ տանը՝ նախագահ Թրամփի և այլ եվրոպացի առաջնորդների հետ հանդիպմանը», – գրել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը:

Politico-ի կողմից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստաբսը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն նույնպես պետք է մասնակցեն նախագահ Թրամփի և նախագահ Զելենսկու միջև Սպիտակ տանը կայանալիք հանդիպմանը: