Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Անտոնիո Կոստան ժամանեցին Սիրիա. «Եվրոպան կանի ամեն ինչ՝ Սիրիայի վերականգնմանն ու վերակառուցմանը աջակցելու համար»
Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Անտոնիո Կոստան ժամանեցին Սիրիա. «Եվրոպան կանի ամեն ինչ՝ Սիրիայի վերականգնմանն ու վերակառուցմանը աջակցելու համար»

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան ժամանել են Սիրիայի մայրաքաղաք, որտեղ հանդիպել են երկրի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ: Ուրսուլա ֆոն դեր Լեյենը այս մասին հայտարարել է սոցիալական ցանցերում։

«Տասնամյա վախից և լռությունից հետո սիրիացիները սկսել են երկար ճանապարհ դեպի հույս և նորացում: Եվրոպան կանի ամեն ինչ՝ Սիրիայի վերականգնմանն ու վերակառուցմանը աջակցելու համար», – գրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը։

Սիրիայի նախագահը առաջիկա շաբաթներին կայցելի նաև Բեռլին, որտեղ նրան կընդունի Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։