Ուրսուլա ֆոն դեր Լեյեն. Քանի որ Ասադի դաժան դիկտատուրան անկել է, տարածաշրջանում այս պատմական փոփոխությունը հնարավորություններ է տալիս, բայց ոչ առանց ռիսկերի
«Մենք համագործակցում ենք եվրոպական և տարածաշրջանային առաջնորդների հետ և հետևում ենք իրադարձությունների զարգացմանը»,- սոցցանցում գրառում է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
«Ասադի դաժան բռնապետությունն անկել է։ Տարածաշրջանում այս պատմական տեղաշարժը հնարավորություններ է տալիս, բայց ոչ առանց ռիսկերի։ Եվրոպան պատրաստ է աջակցել ազգային միասնության պաշտպանությանը և սիրիական պետության վերականգնմանը, որը պաշտպանում է բոլոր փոքրամասնություններին։ Մենք համագործակցում ենք եվրոպական և տարածաշրջանային առաջնորդների հետ և հետևում ենք իրադարձությունների զարգացմանը»,- գրառել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։