Ուրախ եմ և աջակցում եմ Վրաստանի եվրոպական ձգտումներին, սակայն հապճեպ խոստումներ չեմ կարող տալ. Մերկել
Ուրախ եմ և աջակցում եմ Վրաստանի եվրոպական ձգտումներին, սակայն հապճեպ խոստումներ չեմ կարող տալ. Մերկել

Ցանկանում եմ բացեիբաց ասել, ուրախ եմ և աջակցում եմ Վրաստանի եվրոպական ձգտումներին, ուստի գոյություն ունեն Ասոցացման և Ազատ առևտրի պայմանագրեր, սակայն եվրոպական կողմից շատ հապճեպ խոստումներ չեմ կարող տալ,- այսպես է պատասխանել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ԹՊՀ-ում անցկացված հանդիպմանը ուսանողի հարցին՝ Վրաստանի Եվրամիությանն անդամակցելու առնչությամբ:

Նրա խոսքով, սա նշանակում է, որ մի կողմից, երկիրը, որը անդամակցության թեկնածու է, պետք է կատարի որոշ նախապայմաններ և երկրորդը՝ Եվրամիությունը պետք է կարողանա ընդունել նոր երկրների:

«Այսօր դուք գիտեք, որ Եվրամիության անդամակցության գործընթացում հեռանկարում ունենք Արևմտյան Բալկանների երկրներին, իսկ հաջորդ օղարկն են լինելու Վրաստանը և Ուկրաինան»,- հայտարարել է Մերկելը: