Ուկրաինայում զոհված Դավիթ Գոբեջիշվիլիին հուղարկավորել են զինվորական պատվով

Ուկրաինայում զոհված Դավիթ Գոբեջիշվիլիին այսօր հուղարկավորել են զինվորական պատվով։

Մինչ այդ Տղիբուլիի Սուրբ Գեորգի եկեղեցում տեղի է ունեցել քաղաքացիական հոգեհանգիստ։

Դավիթ Գոբեջիշվիլին չորրորդ վրացի մարտիկն է, որը զոհվել է Ուկրաինայում տեղի ունեցած պայքարի ժամանակ։ Նա Իրպեն քաղաքի մոտ ռուսական հրթիռային հարձակման զոհ է դարձել։

Նաև մարտի 17-ին Իրպեն քաղաքի մոտ զոհվել են Գիա Բերիաշվիլին և Դավիթ Ռատիանին։

Մարտի 20-ին Մարիուպոլում զոհվել է Բախվա Չիքոբավան, սակայն նրան դեռ չեն տեղափոխել։